Բոլիվիայում հսկա լիճ է անհետացել
Եվրոպական տիեզերական գործակալությունը հաղորդել է, որ արբանյակից կատարված նկարների վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ Բոլիվիայում իր մեծությամբ երկրորդ լիճը այլևս գոյություն չունի, գոլորշիացել է: Այս մասին հաղորդում է vesti.ru-ն:
Պոոպո լիճը աստիճանաբար է անհետացել, որը հաստատում է արբանյակային մի շարք լուսանկարներով, որոնք կատարվել են 2014թ-ի ապրիլին, 2015թ-ի հունիսին և 2016թ-ի հունվարին: Նախկինում լիճը զբաղեցնում էր 3 հազար քառակուսի կմ տարածք:
Ոչ մեծ 3 մետր խորության փոփոխական կլիմայական պայմաններում գտնվող Պոոպո լիճը արդեն ոչ մեկ անգամ է անհետանում: Ավելի վաղ լիճն ամբողջովին անհետացել է 1994թ-ին: Հետագայում լիճը կրկին լցվել է ջրով: Այս անգամ փորձագետները մտավախություն ունեն, որ լճի վերականգնման ընթացքը կարող է երկար տարիներ տևել, եթե ընդհանրապես լիճը վերականգնվի: