Արթուր Վարդանյանի խափանման միջոցն անփոփոխ մնաց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ փետրվարի 10-ին, անփոփոխ է թողել Նորք-Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշումը:
Սիրուշ Աղվանյանը նշեց, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարաձգվել է Նորք-Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի խափանման միջոց կալանքը: