Նոր Խարբերդ գյուղում անասնագոմ է այրվել
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 12։14-ին ահազանգ է ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի 5-րդ փողոցում այրվում է անասնագոմ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 15:10-ին: Այրվել են անասնագոմը (մոտ 30 քմ) և ներսում կուտակած կենցաղային իրեր։