Ադրբեջանի կողմից գերեվարված Մադաթ Բաբայանը կալանավորվել է 4 ամսով
Ադրբեջանի կողմիւց գերեվարված` Արցախի բնակիչ Մադաթ Բաբայանը կալանավորվել է 4 ամիս ժամկետով: Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Որոշումը կայացրել է Բաքվի դատարանը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Բաբայանի ձերբակալության մասին հայտնել է նոյեմբերի 2-ին, թեև ձերբակալությունը տեղի էր ունեցել դեռևս սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ Բաբայանին առաջադրված է նույն մեղադրանքը, ինչ Արցախի մեկ այլ բնակիչ Վագիֆ Խաչատրյանին: