Հենց էդ դիրքերում գտնվող տղաների հետ եմ խոսել, չկա տենց բան. սյունեցի պատգամավորը` թշնամու կողմից Ներքին Հանդի ուղղությամբ դիրքեր գրավելու լուրերի մասին
Հաստատապես ասում եմ՝ չկա տենց բան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական, սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը` անդրադառնալով համացանցում շրջանառվող լուրերին, ըստ որոնց` Սյունիքի մարզում` Ներքին Հանդի ուղությամբ, թշնամին առաջխաղացում է ունեցել և երկու դիրք գրավել:
Հարցին, թե ի՞նչ վիճակ է այնտեղ, պատգամավորը պատախանեց` նույնը, փոփոխություն չկա:
Ղահրամանյանը նշեց, որ խոսել է հենց այդ դիրքերում գտնվող տղաների հետ: