Ահազանգ․ Մաշտոցի պողոտայում հոշոտում են «Կարմիր գրքում» գրանցված արևելյան սոսին (լուսանկարներ)
Հենց հիմա հոշոտում են «Կարմիր գրքում» գրանցված արևելյան սոսին՝ Մաշտոցի պողոտայի շինհրապարակում. ահազանգում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը։
«Խոսել եմ վարչության պետի հետ, սպասենք արձագանքի։ Նշեմ, որ բարձրաձայնածս նախորդ դեպքով քրեական գործ հարուցվեց։ Իդեալական ծառ էր…», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ ՀՀ ոստիկանությանը հորդորելով ընդունել հաղորդում հանցագործության մասին։