Սուվերենության վերականգնումը մեզ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի հանձնաժողովի նախագահ
Պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը Միլի Մեջլիսի հանձնաժողովների համատեղ նիստում՝ Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Արցախում իրականացված իբրև «հակաահաբեկչական» միջոցառումների արդյունքում, կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը կարողացել է «վերականգնել» իր տարածքային ամբողջականությունը։ Այս մասին գրում է APA-ն։
Նրա խոսքով՝ սուվերենության վերականգնում իրենց նոր մարտահրավերների առաջ է կանգնեցրել։
Զիյաֆեթ Ասկերովը նշել է, որ 2023թ․-ի համեմատությամբ երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար հատկացվող միջոցները կրկին ավելացել են։