Ղազախստանի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականության» վերականգնման կապակցությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Ադրբեջանին «տարածքային ամբողջականության» վերականգնման կապակցությամբ: Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
«Ցանկանում եմ շնորհավորել պարոն Իլհամ Ալիևին և Ադրբեջանի ողջ ժողովրդին այն բանի համար, որ ձեր ժողովուրդը վերականգնեց «տարածքային ամբողջականությունը» և սկսեց քայլել դեպի զարգացման նոր փուլ։ Այս պատմական քայլը շատ կարևոր է և տեղի է ունեցել ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի որոշման համաձայն»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թյուրքական պետությունների կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովում։
Նշենք, որ այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Թուրքական պետությունների կազմակերպության (OTS) պետությունների ղեկավարների հոբելյանական՝ 10-րդ գագաթնաժողովը։
Հոբելյանական գագաթնաժողովին մասնակցում են UTC անդամ երկրների ղեկավարները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրների՝ Հունգարիայի և Թուրքմենստանի ղեկավարները։