ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելի գործողություններում ցեղասպանության տարրեր կան
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի նախկին տնօրեն Քրեյգ Մոխայբերը РИА Новости գործակալությանն ասել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններում ցեղասպանության տարրեր կան։
Նա նշել է, որ «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի միջև իրավիճակի սրումից հետո ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մարդասիրական զինադադարի կոչով բանաձևը։ Մոխայբերի կարծիքով՝ կազմակերպության քաղաքական մասի նման արձագանքը շատ անհամարժեք է, քանի որ այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, նման է ցեղասպանության դեպքի։
ՄԱԿ-ի նախկին պաշտոնյան հավելեց, որ ցեղասպանությունը սահմանվում է համաշխարհային կազմակերպության՝ ընդդեմ ցեղասպանության կոնվենցիայով, որը սահմանում է այն և դրա հատուկ տարրերը, որոնք, ըստ Մոխայբերի, դրսևորվել են Գազայում Իսրայելի գործողություններում։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում ՄԱԿ-ը գնալով ավելի է թուլացել մերձավորարևելյան կարգավորման հարցում և «հրաժարվել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա»: