Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

Սամվել Շահրամանյանը տարանջատվում է եւ «դադար» վերցնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նախօրեին «Մարիոթում» տեղի ունեցած փակ հանդիպումը, թերևս, առաջին վախվորած փորձն էր։ Եվ դա է պատճառը, որ որևէ կառուցողական որոշում չի ընդունվել։ Հիշեցնենք, որ Սուրեն Պետրոսյանի նախաձեռնությամբ էր կազմակերպվել այն և Շահրամանյանից բացի մասնակցում էին Հայաստանի և Արցախի հասարակական գործիչներ, մտավորականներ, սահմանադրագետներ, իրավաբաններ, մեկ-երկու քաղաքական գործիչ` Արցախից։ Հանդիպման նպատակը Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու վտարանդի կառավարության ձևավորումն էր։

Հանդիպումը փակ էր և մասնակիցներին քննարկման բովնդակությունը գաղտնի պահելու պարտավորագիր են ստորագրել տվել: Մեզ պատմեցին, որ հանդիպման զգալի ժամանակը վատնել են Շահրամանյանի ստորագրած հայտնի հրամանագիրը չեղարկելու հարցի անպտուղ քննարկման վրա։ Սահմանադրագետ-իրավաբաններից ոմանք մասնագիտական կարծիք են հայտնել, որ նախագահի որոշումն ինքնին իրավազոր չէ, քանի որ մեկ անձը չի կարող լուծարել պետությունը: Այդուհանդերձ, ոմանք պնդել են՝ եթե հրամանագիրը կա, այն չեղարկելու, ետ պտտելու մեխանիզմներ պետք է գտնել, և անհրաժեշտ է հատուկ աշխատանքային խումբ ձևավորել, որը կքննարկի՝ ինչպես, երբ: Մի լուծման ճանապարհ է դիտարկվել այն, որ ԱՀ խորհրդարանը դիմի ԱՀ գերագույն դատարանին, որն էլ Սահմանադրությանը հակասող ճանաչի այն։

Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաև պետական ինստիտուտների պահպանման և բնականոն գործունեության հարցը: Արցախի նախագահը համաձայնել է ներկաների հետ, որ պետք է շարունակել պետական ինստիտոիտների գործունեությունը, սակայն, թե ինչպես, ինչ միջոցներով սպառիչ պատասխաններ չեն հնչել: Ներկաներից ոմանք արցախցի պաշտոնյաներին վստահեցրել են, որ փող կճարվի։ ԱՀ ներկայացուցիչները բավականին զուսպ, եթե չասենք զգուշավոր ու վախվորած են արտահայտվել ՀՀ իշխանությունների հասցեին, որևէ քննադատություն, առավել ևս` վիրավորանք չի հնչել, հասկացրել են, որ դա միայն վնասելու է գործընթացին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե գործնականում ինչպես են կյանքի կոչելու քննարկման ժամանակ հնչած գաղափարը` ոչ մի որոշակիություն չկա։ Ներկաների համոզմամբ, դա կախված է Արցախի նախագահի և մյուս պաշտոնյաների վճռականությունից, ինչը մեր աղբյուրի տպավորությամբ՝ հուսադրող չէ։

Մի ուշագրավ հանգամանք ևս, Մարիոթի հանդիպմանը չեն հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմությոն ոչ մի ներկայացուցչի։ Չնայած, մեր տեղեկություններով, նրանց` Հայաստան տեղափոխվելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, Սամվել Շահրամանյանի հետ մի քանի անգամ զրուցել են և առաջարկել՝ ինչով կարող են օգնել: Շեշտել են, որ եթե արցախյան գործիչները որոշել են գործողություններ սկսել` Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի կարգավիճակի հետ կապված, ապա խորհրդարանական ընդդիմության «պադդերժկայի» վրա կարող են լիարժեք հենվել: Եթե կարիք կա` իրենք էլ քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեն այս թեմաներով։

Բայց ակնհայտ է, որ Սամվել Շահրամանյանն ու արցախյան էլիտան չեն ուզում ասոցացվել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և անգամ ՀՅԴ-ի հետ։ Գուցե` տեղի են տվել ՔՊ-ականների հարձակումների առաջ, գուցե ֆեյքաֆեյսբուքախառը զանգվածն է նրանց վրա ազդել: Իսկ գուցե արցախյան գործիչները հույս ունեն, որ սրանով Արցախի հարցը չի դառնա ներքաղաքական շահարկումների առարկա և իրեն չեն մեղադրի, թե իշխանության համար են կռիվ տալիս։ ԱՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրը, վստահեցրեց, որ իրականում խնդիրը ոչ թե տարանջատվելն է, այլ Շահրամանյանն իրականում «պաուզա» է վերցրել, քանի որ մեկ նպատակ ունի՝ ամեն գնով լուծել արցախցիների` Արցախ վերադարձի խնդիրը, որի մասին իր հարցազրույցում էլ ասաց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նա հանդիպումներ է ունենում արևմտյան տարբեր երկրների դեսպանների, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիռկինի հետ: Հույս ունի, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Արցախին միջանկյալ կարգավիճակ կշնորհվի և արցախցիները կվերադառնան Արցախ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։