Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

Ինչ ունեցվածք ունի յուղալի պաշտոններ զբաղեցրած փոխմարզպետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տեղակալ Հարություն Գուլյանը յուղալի պաշտոններ սկսել է ստանալ 2018 թվականից հետո։ Գուլյանը մինչ 2018 թվականը եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում որպես հսկիչ, «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ-ում՝ անվտանգության աշխատակից, իսկ դրանից առաջ՝ մի քանի ՍՊԸ-ներում խորհրդատու վաճառող, և այլն:

2018 թվականի շրջադարձերից հետո Երևանում ծնված և մեծացած՝ Արագածոտնի մարզի ներկայիս փոխմարզպետը դարձավ այն ժամանակվա տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնականը, տեղակալը: Համաձայնե՛ք՝ լավ աճ է Մոսկվայի Սերվիսի պետական համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում սովորող անձի համար։ Նկատենք, որ երբ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ էր Գուլյանը, 2019-2021 թվականներին Երևանի տնտեսագիտական համալսարանում մագիստրոսական աստիճան է ստացել։ Ջրային կոմիտեում իրեն չգտած փոխմարզպետը վերադարձել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։

Այդ պաշտոնին էլ երկար չի մնացել և 2020 թվականի հուլիսին նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ։ Թվում է՝ ամեն ինչ կարգին է, և սա սովորական անհատի կարիերայի աճ է՝ իր բացառիկ ունակությունների և տաղանդի շնորհիվ, բայց վաճառողից փոխմարզպետ դարձած Գուլյանը, որը գրեթե ամբողջ կյանքը ապրել է Երևանում, հանկարծ փոխմարզպետ է դարձել մայրաքաղաքին մոտ մարզում:

Ուշագրավն այն է, որ փոխմարզպետ Գուլյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2-ն էլ՝ Երևանում։ Բազմաբնակարան շենքում գտնվող բնակարաններից առաջինը ձեռք է բերել 2013 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, երբ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում մենեջեր էր աշխատում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել պաշտոնավարման տարիներին՝ 2021 թվականին, Աջափնյակ վարչական շրջանում, երբ արդեն զբաղեցնում էր փոխմարզպետի պաշտոնը։

Ստացվում է, որ փոխմարզպետը մասնակցում է մարզի ղեկավարման գործընթացին, բայց իր իսկ ղեկավարած մարզում չի ապրում և չի պատկերացնում իր ապագան։ Տեղեկացնենք, որ 2016 թվականին Գուլյանը գնել է 2012 թվականի արտադրության, Suzuki մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 հազար եվրո և 16 հազար դրամ, էլեկտրոնային հաշիվները և կրիպտոարժույթները կազմել են 133 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 300 հազար դրամ։ Փոխնախարարի՝ 2022 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 283 հազար դրամ, որից 10 մլն 441 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտներից 600 հազար դրամն էլ վարկ է «Եվրոպոլիգրաֆ» ՓԲԸ-ից։

Գուլյանի կինը՝ Աննա Հովսեփյանը, հանդիսանում է «Մեյջոր Փարթներս» ՓԲԸ-ի տնօրենը, իսկ ամուսինն այդ կազմակերպությունից վարձակալության դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամ։ Ստացվում է, որ կինն այնպես է արել, որ կազմակերպությունից ստացած եկամուտները անիմաստ չկորչեն և կրկին վերադառնան ընտանեկան բյուջե։ Նույն կազմակերպությունից Գուլյանը 1 մլն դրամ վարկ է վերցրել, և երևի ինքն էլ վարկի ամսական մարման գումարը կնոջն է տալիս։ Գուլյանը ՊԵԿ-ից ևս գումար է ստացել՝ 2 մլն 441 հազար դրամ, որն էլ, ըստ երևույթին, եկամտահարկի վերադարձ է վերջում գնած բնակարանի հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարը կազմել է 36 մլն 380 հազար դրամ՝ 81 հազար եվրո, 2 մլն դրամ և 250 հազար դրամ։

Տեղեկացնենք, որ կնոջ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 980 հազար դրամ։ Պարզվում է, որ Գուլյանի կինն էլ աշխատում է ՀՀ ՊԵԿ-ում, որտեղից էլ հաշվետու տարում աշխատանքի վարձատրության դիմաց ստացել է 3 մլն 514 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։