Անազատության մեջ էի գտնվում իրենց շառով. Գարիկ Գալեյան
«Վարդաշեն» ՔԿՀ-ից նման տրամադրվածությամբ չէի եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը` անդրադառնալով իր խափանման միջոցի փոփոխման` դատարանի որոշմանը:
«Հասկացա, որ մոտական ժամանակներս տարածք չունենք հանձնելու, դրա համար երևի բաց թողեցին: Պետք է կարողանանք ազգովի ոտքի կանգնենք, փրկենք գոնե Հայաստանը: Արցախը կորցրել ենք արդեն»,- ասաց Գալեյանը:
Լրագրողի հարցին, թե ինքն անազատության մեջ էր, որովհետև Արցա՞խն էին հանձնում, Գալեյանը դրական պատասխան տվեց և ասաց, որ ինքը վստահ է` իշխանությունն Արցախն էր հանձնում, դրա համար ինքն անազատության մեջ էր:
Նա կարծիք հայտնեց, որ հանրությունը կմիանա հերոսածին, արժանապատիվ ծնողներին, դրա համար ինքն անազատության մեջ էր` ինչպես Գալեյանն իշխանության հասցեին որակեց` «իրենց շառով»: