Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվեց. նա կլինի տնային կալանքի տակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր`«Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց կիրառեց տնային կալանքը երկու ամիս ժամկետով` համակցված գրավով։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է 2023 թ. սեպտեմբերի 8-ին։
Սեպտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։