Վենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմը
Հասարակություն

Հայրը պնդում է՝ Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը` Բագրատ Եսայանի կինը, չարաշահել է դիրքն ու կաշառքի դիմաց արգելել իրեն տեսակցել որդու հետ

«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» տնօրեն Վերգինե Եսայանը չարաշահում է իր դիրքն ու մանկավարժին անհարիր գործողություններ ծավալում։ Այս մասին ահազանգով NEWSPRESS.am-ի խմբագրություն է դիմել հոլանդաբնակ Շանթ Վարդանյանը, ով իր որդու հետ տուժել է Վերգինե Եսայանի` իր պնդմամբ, անօրինական գործողություններից։

Շանթ Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2016 թվականին ամուսնալուծվել է, սակայն շարունակել է հոգ տանել որդու նկատմամբ ու հաճախակի հանդիպումներ է ունեցել նրա հետ։ 2020 թվականին, տեղափոխվելով Հայաստան, նրա կինը որդուն տարել է Վերգինե Եսայանի տնօրինության տակ գործող թիվ 17 հատուկ դպրոց, քանի որ երեխան հենաշարժողական որոշակի սահմանափակումներ ունի։

Այդ շրջանում, իմանալով, որ ամուսինը պատրաստվում է ամուսնանալ, Շանթ Վարդանյանի կինը հրաժարվել է նախկին ամուսնուն ընդունելուց ու անգամ թույլ չի տվել նրան տեսակցել որդուն։

Ավելին, ամուսնու խոսքով, կինը ներքին պայմանավորվածության է եկել տնօրեն Վերգինե Եսայանի հետ, որպեսզի նա թույլ չտա իր նախկին ամուսնուն հանդիպել որդու հետ։ 

«Ես գիտեմ, թե ինչի դիմաց է տիկին Եսայանը համաձայնել ու ինչու ինձ թույլ չի տվել տեսակցել որդուս, ում հետ իմ հարաբերություններն իդեալական են եղել միշտ»,- ասում է Շանթ Վարդանյանը, ով վստահեցնում է, որ իր «նախկին կինը կաշառել է Վերգինե Եսայանին»։

Վերջինս Շանթ Վարդանյանից պահանջել է դիմում գրել՝ որդու հետ տեսակցելու համար։ Իսկ երբ դիմումը ներկայացրել է՝ Վերգինե Եսայանը մերժել է` նշելով, որ այնտեղ պետք է բառ փոխվի։ Շանթ Վարդանյանը գրել է երկրորդ դիմումը՝ արդեն Վերգինե Եսայանի պահանջած ձևով, սակայն այս անգամ ևս նա մերժել է։ Շանթ Վարդանյանն այս անգամ դիմում գրել է ԿԳՄՍ նախարարին, ինչն այնքան էլ դուր չի եկել Վերգինե Եսայանին։

Շանթ Վարդանյանը պատմում է, որ անգամ իր մասին հերյուրանքներ են տարածել, թե հոգեկան խնդիրներ ունի, սակայն դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Վարդանյանը ոչ մի տիպի շեղում չունի։

Դատավորը երեխայի մորից պահանջել է դատական նիստին բերել որդուն, որպեսզի կարողանան զրուցել նրա հետ, սակայն մայրը հրաժարվել է։ Իսկ երբ մի քանի նիստից հետո այդպես էլ երեխան ներկա չի գտնվել պրոցեսին՝ մոր կամայականության պատճառով, դատավորն ինքն է ստիպված եղել հանդիպել երեխայի հետ: 

Այստեղ հատկանշական է, որ Վերգինե Եսայանն անգամ դատավորին թույլ չի տվել հանդիպել երեխայի հետ ու վիճաբանել է նրա հետ։ Միայն դատավորի օրինական ու համառ պահանջից հետո է նա տեղի տվել։ Դատավորը երեխայի հետ զրույցում պարզել է, որ նա հավասարաչափ սիրում է ծնողներին և շատ է ուզում տեսնել հորը:

Երեխայի հետ տեսակցելուց հետո, դատարանը որոշում է կայացրել, որ հայրն անարգել կարող է տեսակցել իր որդու հետ, քանի որ երեխան սպասում ու սիրում է հորը, սակայն անգամ դատարանի այս վճռից հետո էլ Եսայան Վերգինեն թույլ չի տվել հորը տեսակցել։

Ավելին, երբ Շանթ Վարդանյանը մոտեցել է դպրոցին, Եսայանի հրահանգով, նրան է մոտեցել ուսումնական հաստատության պահնորդը և գոռալով պահանջել հեռանալ։

Երբ Շանթ Վարդանյանն ասել է, որ իրեն թույլատրված է և ինքը հակաօրինական ոչինչ չի անում, պահնորդը հարվածել է նրա ձեռքին ու գցել հեռախոսը։ Բացի այդ, նա փորձել է սադրել Վարդանյանին՝ կանչելով նրան դպրոցի հետնամաս, հավանաբար, հաշվեհարդար տեսնելու համար։

տեսանյութ.

Եվ այս ամենն արվել է մի մարդու նկատմամբ, ում երեխան, շատ ուրիշ երեխաների հետ միասին, գուցե այդ պահին պատուհանից նայելիս է եղել ու տեսել, թե ինչ է անում ծնողի հետ դպրոցի աշխատակազմը։

Այլ կերպ ասած` Վերգինե Եսայանը, անտեսելով իր իսկ ղեկավարած դպրոցի սաների հոգեվիճակն ու ապրումները, ինչ-ինչ պատճառներով ու ինչ-որ բանի դիմաց, շարժվել է ծնողի թելադրանքով, դարձել նրա կամակատարն ու դրանով խաթարել, առանց այն էլ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխայի հոգեկան աշխարհը։ Եսայանն իրեն թույլ է տվել մտնել ընտանիքի անձնական կյանք, ինչպես ասում են՝ մտնելով մատի և մատանու արանքը և անհանգստություն պատճառելով երեխային։

Մինչդեռ, եթե թերթում ենք Վերգինե Եսայանի սոցիալական էջերն ու փորձում ծանոթանալ նրա կենսագրությանը, ապա այնտեղ միայն հանդիպում ենք նրա պայծառ երանգներով ու գույներով ներկայացված կենսագրությանը․ հոգեբան ու ներառական կրթության մասնագետ։

Нет описания фото.

Իհարկե, այս ու դպրոցում հանդիպող էլի մի շարք այլ պատմությունները՝ կապված Վերգինե Եսայանի կամայականությունների հետ (որոնց կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում) թերևս հազիվ մեզ համոզեն, որ Եսայանն իսկապես հոգեբան է, կամ մասնագետ՝ ներառական կրթության ոլորտում։

Շանթ Վարդանյանը վստահ է՝ Վերգինե Եսայանն այդ ամենն արել է գումարի դիմաց։

«Այն գումարը, որ Եսայանն իմ նախկին կնոջից վերցրել է՝ ոսկորի նման կանգնել է կոկորդին ու թույլ չի տալիս խնդրին ավելի արդար ու սթափ նայել»,- ասում է Վարդանյանը մեզ հետ զրույցում ու նկատում, որ այսօրինակ վարքագիծը կարող է իր բացասական հետքը թողնել երեխաների ճակատագրի վրա։

Արդեն մոտ 3 տարի հայր ու որդի զրկված են իրար տեսակցելու հնարավորությունից, որի մեջ ակնհայտ է նաև դպրոցի, իսկ մասնավորապես` հենց տնօրեն Վերգինե Եսայանի մեղավորությունը։

Մեր զրուցակցի խոսքով, Վերգինե Եսայանը, միջամտելով այսօրինակ խնդիրներին, ավելի է բարդացնում իրավիճակն ու երեխաների համար ավելի մեծ խնդիրներ է ստեղծում։

«Հասկանում եք, այդ երեխաներն Աստծո կողմից տրված են, որ նրանք արդեն որոշակի խնդիրներ ու դժվարություններ ունեն, իրենց պետք է զգույշ մոտենալ, որպեսզի ավելի չցավեցնեն, նոր խնդիրներ չստեղծեն, իսկ նման դեպքերում այդ երեխաները հայտնվում են ավելի մեծ խոչընդոտների առաջ»,- ասում է Շանթ Վարդանյանը։

Նրա որդին այլևս այդ դպրոց չի հաճախում, բայց Վարդանյանն ուզում է իրազեկել ու զգուշացնել մյուսներին, որպեսզի նրանք ևս չհայտնվեն իր կարգավիճակում ու խուսափեն հնարավոր այն բոլոր խնդիրներից, որոնց հանդիպել են ինքն ու իր որդին՝ Վերգինե Եսայանի ոչ մասնագիտական մոտեցման պատճառով։

Այս տարի Շանթ Վարդանյանի նախկին կինը երեխային այլ դպրոց է տարել։ Շանթ Վարդանյանը հույս ունի, որ գոնե այս դպրոցի մանկավարժներն ավելի մասնագիտորեն կմոտենան խնդրին ու, ի վերջո, տևական ընդմիջումից հետո, վերջապես կկարողանա շփվել որդու հետ։

Ինչ վերաբերում է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» տնօրեն Վերգինե Եսայանի կողմից իրականացված նման այլ միջադեպերին ու այն ամենին, թե ինչի վրա են ծախսվում այդ դպրոցին հատկացված ֆինանսավորումները, ապա NEWSPRESS.am-ը դրանց կանդրադառնա հաջորդիվ:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը