Ուկրաինան վաղուց պետք է հասկանար, որ նույնիսկ մարտի դաշտում իր հաղթանակի հեռանկարների մասին խոսելն աբսուրդ է․ Պեսկով
Ուկրաինայում հակամարտությունը փակուղի չի մտել, Ռուսաստանը շարունակում է իր ռազմական գործողությունը։ Ինչպես գրում է Gazeta.ru-ն՝ այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքերը մարտի դաշտում փակուղային իրավիճակի մասին։
«Ոչ, հակամարտությունը փակուղի չի հասել։ Ռուսաստանը հետևողականորեն շարունակում է հատուկ գործողություններ իրականացնել. բոլոր այն նպատակները, որոնք դրված էին, պետք է իրականացվեն»,- ճեպազրույցում լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ուկրաինան վաղուց պետք է հասկանար, որ նույնիսկ մարտի դաշտում իր հաղթանակի հեռանկարների մասին խոսելն աբսուրդ է։
Պեսկովը հավելել է, որ որքան շուտ Կիևը հասկանա դա, այնքան շուտ դրա համար հեռանկարներ կբացվեն։