ԱՄՆ-ը կանխատեսում էր Ուկրաինայի կողմից ևս հինգ շրջանի կորուստ
ԱՄՆ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կորցնել ևս հինգ շրջան։ Այս մասին նա գրել է Consortium News-ի հոդվածում։
Ըստ Ռիտերի՝ Ռուսաստանն «ապահովում է էթնիկ ռուսների անվտանգությունն» Ուկրաինայի արևելքում: Ռուսական կողմի իրականացրած գործողությունների արդյունքում «Ուկրաինան կկորցնի ևս հինգ շրջան, և դրանք կանցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ»։
Նախկին հետախույզը հավելեց, որ ՌԴ զինված ուժերը Կիևին կստիպեն կա՛մ նահանջել, կա՛մ զորքեր մտցնել՝ դրանով իսկ ռազմաճակատի մյուս հատվածները բացելով ռուսական զորքերի համար։