Իսրայելն առաջին անգամ օգտագործել է «Arrow 3» համակարգը՝ բալիստիկ հրթիռը որսալու համար
Իսրայելական «Arrow 3» համակարգն առաջին անգամ որսացել է բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում է Breaking Defense-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին:
«Բոլոր օդային սպառնալիքները կասեցվել են Իսրայելի տարածքից դուրս», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իսրայելի տարածք ներթափանցման դեպքեր չեն հայտնաբերվել։
Ընդգծվում է, որ այս միջադեպը «Arrow 3» համակարգի կողմից բալիստիկ հրթիռի առաջին որումն էր։ Համակարգն առաջին անգամ օգտագործվել է 2017 թվականին՝ «երկիր-օդ» հրթիռը որսալու համար։