Թուրքերը մտել էին քաղաք, աղջկաս սիրտը վախից ճաքեց, ասում էր՝ մամա՛, չեմ դիմանում, մաման ի՞նչ աներ… երեխաս մահացավ. բռնի տեղահանված (տեսանյութ)
«Սեպտեմբերի 19-ին, որ կռիվը սկսվեց, մտանք պադվալները, կրակոցների ձայները պարզ լսվում էին, թուրքերը մտել էին քաղաք։
Աղջկաս սիրտը վախից ճաքեց, ասում էր՝ մամա՛, չեմ դիմանում: Ա՜խ, մաման ի՞նչ աներ… Երեխաս մահացավ։ Էդ կրակոցների տակ հողին ենք հանձնել, էդ օրերին դագաղ չկար, որ կողմ շրջվում էիր, մարմիններ էին», - Oragir.News-ի հետ զրույցում պատմել է Ստեփանակերտից բռնի տեղահանված 76-ամյա Լենորա Մնացականյանը։