Ադրբեջանի 2024թ․-ի պետական բյուջեի առաջնային խնդիրը սահմանների ամրապնդումն է
Ֆինանսական աջակցություն կտրամադրվի Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունն ամրապնդելու համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության խորհրդարանական հանձնաժողովի նիստում Ադրբեջանի 2024 թվականի պետական բյուջեի փաթեթի քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ ավելանում են պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը, որոնք հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերի առաջնահերթ ուղղություններից են։ Այդ միջոցներն անհրաժեշտ են ադրբեջանական բանակի հետագա պրոֆեսիոնալիզացման և բանակի նյութատեխնիկական ապահովման հետագա բարելավման համար։ Ֆինանսական աջակցություն կստեղծվի Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիությունն ամրապնդելու համար։