ՔՊ պատգամավորը Տաթև Արցախին վիրավորեց բացառիկ լկտիությամբ. Արսեն Բաբայան
Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն ավարտվում սոսկ քաղաքական բանտարկությամբ: Տաթևին հետապնդում է իշխանական մի ամբողջ համակարգ՝ նրա նկատմամբ ծայրահեղ ատելություն, թշնամանք, վիրավորանք և զրպարտություն տարածելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Հարձակումը Տաթևի նկատմամբ լայնածավալ է, գործի է դրված իշխանության ֆեյքային համակարգից սկսած, իշխանական ակտիվիատներով շրունակվող մինչև Ազգային ժողովի իշխանական պատգանավորներ: Երեկ ԱԺ հանձնաժողովում բյուջեի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ պատգամավորը խախտելով պատգամավորի վարքագծի կանոնները ծայրաստիճան ատելության տարածմամբ ոտնահարեց Տաթևի անմեղության կանխավարկածը, զրպարտեց և վիրավորեց արդեն բացառիկ լկտիությամբ:
Բացառիկությունն արտահայտվեց նրանում, որ անգամ պատգամավորին որևէ կերպ չկաշկանդեց ՄԻՊ-ի ներկայությունը: Պատգամավորական լկտիությունն անմիջապես ընդունեցին ու շարունակեցին իշխանական ակտիվիստները: Ատելություն տարածելու հանձնարարությունը նրանք «պատշաճ» ստացան և սկսեցին նոր թափ հաղորդել արդեն 1 ամիս շարունակվող ծայրահեղ ատելության տարածմանը:
Բացահայտված ակտիվիստներից որոշները նույնիսկ համարձակվում են վիրավորական, զրպարտչական և արատավորող տեղեկություններ տարածել Տաթև Արցախի փաստաբաններին, ինձ և Իրմա Ճաղարյանին:
Հատուկ ընդգծում եմ, որ այս վերջին գործողությունը հանցագործություն է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով: Իմ կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները իշխանության կողմից այսպիսի վարքագիծն օրենքով սահմանված կարգով կանխելու, արդեն կատարված հակաօրինական արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ»: