ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններից
Հասարակություն

Եթե մեր հայրենասիրության  կոնցեպտը դրա վրա է հիմնված, մենք շատ հեռու չենք  գնա․ Ժաննա Անդրեասյանն ասաց, թե որտեղ կլինի «Ակադեմիական քաղաք»-ը

Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են 16 բուհի համար․ այդտեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։ Այս մասին «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին։

Նա տեղեկացրեց, որ ակադեմիական քաղաքում կլինեն հանրակացարաններ, որտեղ ուսանողները կկարողանան շատ մատչելի պայմաններով կամ, գուցե, անվճար բնակվել:

«Ես գտնում եմ, որ սա էականորեն բեռնաթափելու է քաղաքը, որովհետև մենք շատ մեծ ծավալի գործունեություն տեղափոխելու ենք երևանամերձ տարածք Երևանի կենտրոնում իրականացնելու փոխարեն»,- նշեց Անդրեասյանը:

Նա չի կիսում այն տեսակետը, թե ծրագիրը կարող է Երևան «քաշել» երիտասարդներին ու դատարկել մարզերը։

Ըստ Ժաննա Անդրեասյանի` պետք է կարևորել ոչ թե կրթության վայրը, այլ որակը։

«Պետք է դադարենք մտածելուց, որ երբ մարդը ստանում է կրթություն մի վայրում, այլևս չի վերադառնա իր բնակավայր։ Եթե մեր հայրենասիրության  կոնցեպտը դրա վրա է հիմնված, մենք շատ հեռու չենք գնա։ Պետք է կարողանանք սերմանել այն միտքը, որ կարևոր է դառնալ լավ մասնագետ, վերադառնալ քո բնակավայր ու օգտագործել քո ստացած գիտելիքն ու հմտությունը։ Կարծում եմ՝ դրան պետք է ուղղված լինի մեր քաղաքականությունը»,- ասաց Անդրեասյանը։

Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերի 30-ի դրությամբ ունեն կնքված պայմանագրեր. նախագծման արժեքը  գլխավոր հատակագծի մշակման մասով կազմելու է մինչև 854 հազար 100 եվրո։

Նախարարը հիշեցրեց, որ «Ակադեմիական քաղաքի» տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարակից տարածքը, որն ավելի քան 600 հեկտար է և պահեստային տեղամասը՝ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը:

«Ընդհանուր առմամբ, շուրջ 700 հեկտարի մասին ենք խոսում, հնարավոր է գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներում պարզ դառնա, որ միայն հիմնական տեսամասը բավարար է մեր ամբողջ նախագծվելիք ենթակառուցվածքը ստանալու համար»,- ասաց նախարարը։