Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 8,8 հազարը
Գազայի հատվածի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է ութ հազարը: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, այս մասին հայտնել են երկրի Առողջապահական մարմինները։
«Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 8805 մարդ, ևս 22240-ը՝ վիրավորվել»,- ասվում է զեկույցում։
Ընդ որում, մահացածների թվում ավելի քան 3,6 հազարը երեխաներ են։
Պաղեստինի առողջապահության նախարարության ավելի վաղ հայտարարված տվյալների համաձայն՝ 25 օրվա ընթացքում հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 8,7 հազարը։ Ինչպես նշել են գերատեսչությունում, վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերը երեք անգամ հարվածներ են հասցրել բուժհաստատությունների մոտ, ինչը հանգեցրել է բժշկական կենտրոններից մեկի աշխատանքի դադարեցման և երկուսի ավերածությունների։ Այժմ անկլավի տարածքում աշխատում է գործող հիվանդանոցների միայն մեկ երրորդը՝ 35-ից 16-ը, իսկ 72 կլինիկաներից ավելի քան 50-ը նույնպես դադարեցրել են աշխատանքը ռմբակոծության ժամանակ ավերածությունների պատճառով։