Զելենսկին, ով ժամանակին «հերոս» էր Արևմուտքում, դարձել է դաշնակից պետությունների «ծիծաղի առարկա». ամերկացի պաշտոնաթող գնդապետ
ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ և Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին արհամարհված է արևմտյան երկրներում։ Այս կարծիքը նա հայտնել է քաղաքագետ Գլեն Դիզենին իր YouTube ալիքում տված հարցազրույցում։
«Հիմա ծաղրում են, նա արհամարհանքի առարկա է դարձել։ Կարելի է միայն կռահել, թե նա որքան կսպասի, մինչև թռչի Վենետիկի կամ Մայամիի իր վիլլաներից մեկը»,- ասել է նախկին զինվորը։
Նրա տեսանկյունից, Կիևը պարտվում է Ռուսաստանի հետ հակամարտությունում՝ կրելով հսկայական կորուստներ։ Նման իրավիճակում Զելենսկին, ով ժամանակին «հերոս» էր Արևմուտքում, դարձել է դաշնակից պետությունների «ծիծաղի առարկա»։