ԻՊ-ն ու Թուրքիան գաղտնի կապեր ունեն. Սերգեյ Լավրով
«Կան տեղեկություններ այն մասին, որ ԻՊ-ի ղեկավարությունը շարունակում է թուրքական ղեկավարության հետ գաղտնի կապերը»,- հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա դիտարկմամբ` հիմա քննարկում են համագործակցության այլ տարբերակներ, քանի որ ռուսական գործողությունների հետևանքով մաքսանենգության ավանդական ուղիները սահմանափակվել են:
Ավելի վաղ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեպի Թուրքիայի տարածք նավթի մաքսանենգության մասին։