Եվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծըԵրևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով, ոչ թե քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելով. Գառնիկ ԴանիելյանԿասեցվել է «Ջի Էս Կոկտեյլ» ընկերությանը պատկանող ալկոհոլային կոկտեյլների արտադրամասի արտադրական գործունեությունըԱրարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունեց օրինագիծըԿինն ահազանգել է, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցուն հարող գետնանցումի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պայուսակը․ 2 անձ ձերբակալվել է
Թուրքիայում նշել են, որ Կարս-Գյումրի երկաթուղին կբացվի Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների համատեղ որոշումից հետո
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
ՀՀՇ-ի ծլերից ծնվեց մեկը, ով ոչնչով իր խոսույթով չի տարբերվում թnւրքերից․ Արթուր Խաչատրյանը՝ Արման Եղոյանին (տեսանյութ)
Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿՀՀ և ՉԺՀ պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր (տեսանյութ)
Քաղաքականություն

Մանասյանը մասնակցել է ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին։

ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման շրջանակներում կազմակերպված քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, պատգամավորներ, ԵԱՀԿ, ԱԳՆ, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Անվտանգության խորհրդի, Գլխավոր դատախազության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։

Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անվտանգային ոլորտը և դրա նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ունեն բացառիկ կարևորություն նաև մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ հասարակության շրջանում տասնամյակներ շարունակ եղել է պատկերացում, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ժողովրդավարական վերահսկողությունը հակադրվում են անվտանգությանը և անվտանգային ոլորտին, սակայն դա թյուր ընկալում է։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ անհնար է ունենալ պատշաճ անվտանգային ոլորտ` առանց մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների արմատավորման և հակառակը՝ հնարավոր չէ ունենալ մարդու իրավունքների պաշտպանության անխափան գործող համակարգ` առանց պատշաճ անվտանգային ոլորտի առկայության։ Հետևաբար, մեր հիմնական նպատակը պետք է լինի նշված երկու ոլորտների համադրված և զուգահեռաբար զարգացումը»,- նշել է Պաշտպանն իր բացման խոսքում։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև այս առնչությամբ ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ նշելով, որ չնայած պետության կողմից ձեռնարկվող քայլերին, քննարկվող ոլորտում դեռ բազմաթիվ են խնդիրները, որոնք պետք է ստանան պատշաճ հասցեավորում և լուծում։

Պաշտպանն անդրադարձել է նաև ոստիկանության բարեփոխումներին և ընդգծել դրանց կարևորությունը, այդ թվում` իր ղեկավարած կառույցի գործունեության տեսանկյունից։

«Ոստիկանության ներկայացուցիչների հետ պարբերաբար հանդիպումների ժամանակ ինքներս ենք քննարկում տարատեսակ խնդիրներ, փորձում հասկանալ դրանց լուծման ուղիները։ Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է բարձրաձայնում ոլորտում առկա լուրջ խնդիրների մասին։ Իհարկե ցանկանում եմ արձանագրել նաև կատարված առաջընթաց քայլերը։ Բայց ակնհայտ է, որ դեռ կան չլուծված բազմաթիվ հարցեր, օրինակ՝ հավաքների ազատության իրավունքի իրացման շրջանակներում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման խնդիրը, որն այս պահին ունի համակարգային լուծումների անհրաժեշտություն։ Կարևոր է հաղթահարել նաև ոստիկանության կողմից անձանց իրավունքները սահմանափակելիս այդ գործընթացում սահմանափակման իրավաչափությանը վերաբերելի տարբեր խնդրահարույց հարցերը։ Շատ կարևոր է, որպեսզի պետությունը ոչ թե հատվածական և իրավիճակային, այլ համակարգային և մեթոդաբանական մոտեցումներ ունենա այս խնդիրների լուծման վերաբերյալ»,- նշել է Պաշտպանը։

Պաշտպանի կարծիքով, առանցքային է իրավապահ համակարգում բարեվարքության և մարդու իրավունքների նկատմամբ զգայունության մակարդակի բարձրացումը, ինչն առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի արմատավորման տեսանկյունից։

Անահիտ Մանասյանն իր խոսքում կարևորել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի լուրջ խնդիրների պատշաճ հասցեավորումն ու դրանց հաղթահարման ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը։

Ավարտելով ելույթը՝ Պաշտպանը կարևորել է հարթակի առկայությունը, քանի որ այն հնարավորություն է ստեղծում քննարկել ոլորտին առնչվող խնդիրների լուծման համատեղ տարբերակներ։