Վրաստանի ընդդիմադիրները կոչ են անում ներում շնորհել Սաակաշվիլիին
Վրաստանում ընդդիմադիր հեռուստաալիքներից մեկի հիմնադիր Նիկա Գվարամիան կոչ է արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս մասին հայտնում է TV Pirveli-ն։
«Ես նրան (Զուրաբիշվիլիին) երբեք ոչինչ չեմ խնդրել: Ես ձեզ կոչ եմ անում ուղիղ եթերում որոշում կայացնել Սաակաշվիլիին ներում շնորհելու մասին... Նա իրեն լավ չի զգում, չնայած նրան, որ ավելի լավ տեսք ունի և այլն»,- ասել է Գվարամիան։
Նա ընդգծել է, որ Սաակաշվիլին «բանտարկյալ նախագահ» է, և Զուրաբիշվիլին նաև ազդանշաններ է ստացել, որ նա կարող է հայտնվել նմանատիպ իրավիճակում։
«Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելը կլինի «ամենահուսալի որոշումը»,- հայտարարել է Գվարամիան։