Չինաստանը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով հրավիրված բանակցություններին
Չինաստանի ներկայացուցիչներն անտեսել են ուկրաինական բանակցությունները Մալթայում։ Այս մասին հայտնում է TACC-ը։
Նշվում է, որ Մալթայում բանակցությունների շրջանակներում գլոբալ հարավի երկրներին հակառուսական կոալիցիային միացնելու Կիևի փորձը ձախողվել է։
Միաժամանակ, որոշ երկրների ներկայացուցիչներ չեն ներկայացել բանակցություններին, իսկ մյուսները խոսել են տեսաուղերձով։
«Չինացիները Սաուդյան Ջիդայում կայացած երեք հանդիպումներից միայն մեկին էին ներկա եղել», - ասվում է հրապարակման մեջ: