Ուկրաինան կընկնի առանց Արևմուտքի ֆինանսավորման. ամերիկացի պաշտոնաթող կապիտան
Ուկրաինան կընկնի առանց Արևմուտքի ֆինանսավորման: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ծովային հետևի կորպուսի պաշտոնաթող կապիտան Մեթյու Հոն Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Մենք՝ Միացյալ Նահանգները, աշխատավարձ ենք վճարում Ուկրաինայի կառավարության աշխատակիցներին: Եթե դադարենք փող ուղարկել, դա կդադարի: Գնացքները կդադարեն աշխատել, ամեն ինչ կկանգնի: Կլինի փլուզում բազմաթիվ մակարդակներում»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Ուկրաինան կփլուզվի, երբ երկիրը դադարի փող ստանալ Արևմուտքից, քանի որ կկորցնի Կիևին աջակցելու հետաքրքրությունը։
Ուկրաինայի զինված ուժերի անհաջող հակահարձակումը և պատերազմն Իսրայելում լրջորեն կազդեն Ուկրաինայի ապագայի վրա, որը կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ Աֆղանստանը։ Ուկրաինացիները փլուզման վտանգի տակ են»,- եզրափակել է փորձագետը։