Ինչո՞ւ է Ուկրաինան դադարեցրել պայքարը
Սեպտեմբերին հակահարձակման դադարեցման պատճառ ուկրաինացի սպաները նշել են ականապատ դաշտերում Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կրած լուրջ կորուստները։ Այս մասին հայտնում է El País-ի հատուկ թղթակից Քրիստիան Սեգուրան։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի սկզբին թերթի լրագրողներն այցելել են երեք ուկրաինական զորամասեր՝ ռազմական տարբեր ճյուղերից, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատներ, զրահապատ բրիգադ և հետևակ։
«Բոլոր սպաները հաստատեցին, որ ռուսական պաշտպանությունը տանկերով և մոտոհրաձգային զորքերով ճեղքելու համար ամիսներ շարունակ ուղիղ հարձակումներն ավարտվել են սեպտեմբերին՝ ականապատ դաշտերում մեծ կորուստների պատճառով», - մանրամասնել է թղթակիցը։