Արմեն Աշոտյանի մասով որոշում կա, իսկ վճիռը կկայացվի ժամեր անց
Ամենահավանական նախարարը, որից կձերբազատվի ՀՀԿ-ն` Արմեն Աշոտյանն է: Նրա մասով որոշումն արդեն կա, իսկ վճիռը կկայացվի այսօր երեկոյան ՀՀԿ Գերագույն նիստում:
Արմեն Աշոտյանի համար ՀՀԿ-ն մոտ մեկ տարի է, ինչ իր պահուստային ֆոնդում պաշտոն է պահել: Ըստ newspress.am-ի աղբյուրների` ԱԽՔ քարտուղարի պաշտոնը, որին ժամանակին հրաժեշտ տվեց Արթուր Բաղդասարյանը, կհանձնվի Արմեն Աշոտյանին:
ԿԳ նախարարի պաշտոնում Արմեն Աշոտյանին կփոխարինի այս պաշտոնում հնաբնակ ՀՅԴ-ից Լևոն Մկրտչյանը: Ինչպես ասում են, «լավագույն նորը` մոռացված հինն է»: