Մակրոնը ժամանել է Ղազախստան (լուսանկար)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան, հայտնում է Tengrinews.kz-ը՝ կառավարության մամուլի ծառայությանը հղումով։
Հյուրին մայրաքաղաքի օդանավակայանում դիմավորել է վարչապետ Ալիխան Սմաիլովը։
Կարճ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս այցը նոր լիցք կհաղորդի Աստանայի և Փարիզի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։