Իրանի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Անկարա՝ քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Արտգործնախարարը հեռացավ Դոհայից և ժամանեց Անկարա: Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին, Թուրքիայում Աբդոլլահյանը կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Պաղեստինի իրադարձությունները և Գազայում ռազմական հանցագործություններին և ցեղասպանությանը վերջ տալու ուղիները»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Իրանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ Աբդոլլահիանը Քաթար կատարած այցի ընթացքում հանդիպումներ և բանակցություններ է վարել այդ երկրի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, Էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի, Թայլանդի արտգործնախարարՊանպրի Ֆիթհանուկոնի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյենի հետ։