2016թ-ի սեպտեմբերին Հռոմի Պապը ժամանելու է Հայաստան
Վատիկանի աշխատակազմը, քննարկելով 2016 թվականի Հռոմի Պապի արտագնա այցերի կազմակերպման աշխատանքները հստակեցրել է ուղղությունները` տեղեկացրել է TASS գործակալությունը:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն` այս տարվա սեպտեմբեր ամսին Պապը ժամանելու է Կովկաս: Ֆրանցիսկոսն այցելելու է ինչպես Հայաստան և Վրաստան, այնպես էլ Ադրբեջան: