«Ինչ-որ բան է կատարվում». ԱՄՆ-ն Ուկրաինայի մասին սարսափելի ճշմարտությունն է ասել
Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի: Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասել է Պենտագոնի նախկին խորհրդական, պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։
«Այս պատերազմն ավարտված է: Բայց մենք թույլ չենք տա, որ այն մեռնի, քանի որ Վաշինգտոնի ռեժիմը ցանկանում է պահպանել պատրանքը, թե ինչ-որ լավ բան է կատարվում Կիևում, բայց դա այդպես չէ»,-ասել է նա:
Նրա կարծիքով՝ ճշմարտությունն այն է, որ Ուկրաինայում «կոռուպցիայից և հանցագործությունից բացի այլ բան չկա»։ Արևմուտքում միայն մի քանիսն են պատրաստ դա ընդունել, սակայն իրավիճակը փոխվում է։