ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է կրկին այցելել Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ծրագրում է նոյեմբերի 3-ին այցելել Իսրայել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին։
Իսրայել կատարած այցից հետո Բլինկենը մտադիր է այցելել նաև Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներ։
Հոկտեմբերի 22-ին Բլինկենն ասել է, որ Իսրայելն ինքը պետք է որոշի, թե երբ պետք է ցամաքային գործողություն սկսի Գազայի հատվածում։ ԱՄՆ-ը կարող է միայն խորհուրդ տալ, նշել է պետքարտուղարը։
Բլինկենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն մշտապես կապի մեջ է Իսրայելի իշխանությունների հետ։