Լիբանանը ՄԱԿ-ին Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել, նրան մեղադրելով սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ
Լիբանանի կառավարությունը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պնդելով, որ իսրայելական ուժերը գնդակոծում են սահմանային շրջանները՝ օգտագործելով ֆոսֆորային զինամթերք: Ինչպես գրում է TACC-ը՝ այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը՝ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter անունով) իր ուղերձում:
Բու Հաբիբը գրել է. «Մենք պահանջել ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի Իսրայելի կողմից սպիտակ ֆոսֆորի արկերի օգտագործումը լիբանանյան տարածքի վրա շարունակվող հարձակումներում»:
Նա նաև նշել է, որ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն արդեն ուշադրություն է հրավիրել միջազգային կոնվենցիաներով արգելված ֆոսֆորային զինամթերքի օգտագործման փաստերի վրա։