Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի խորքերում ՀԱՄԱՍ-ի հետ կատաղի մարտերի մասին
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի խորքերում կատաղի մարտեր են մղում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակի միացյալ ուժերը՝ ցամաքային ստորաբաժանումների գլխավորությամբ, կատաղի մարտեր են մղել Գազայի հատվածի տարածքի խորքերում», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԻՊԲ-ն նաև հայտնել է, որ իսրայելցի զինվորականները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի առաջադիրքի վրա անկլավի հյուսիսային մասում։
«Բացի այդ, (խմբ․՝ իսրայելական) ուժերը սպանել են տասնյակ ահաբեկիչների, խոցել են հակատանկային հրթիռային կայանքներ, դիտակետեր և առգրավել բազմաթիվ զենքեր», - նշվում է տեքստում։