Հայաստանում շուրջ 120 մլրդ դրամի ստվեր կա. Ռուստամ Բադասյան
«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ ավելացված արժեքի հարկի մասով, իրենց գնահատականով, շուրջ 120 մլրդ դրամի ստվեր կա։
Ըստ նրա, չեն կարող 100%–ով ստվերից դուրս տնտեսություն ունենալ, բայց վստահեցրեց, որ ստվերը պետք է կրճատել։
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքվել է 1 տրիլիոն 617 միլիարդ դրամ հարկային եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 211 միլիարդ դրամով կամ 15%-ով:
Ինչ վերաբերում է նրան, որ եկամտային հարկը 1%-ով նվազել է, ապա Բադասյանը հայտնեց, որ եկամտային հարկի գծով վերադարձը կազմել է 44,6 միլիարդ դրամ, ինչը նվազեցվում է մուտքերից:
«2023 հունվար-սեպտեմբեր ամիսներին եկամտային հարկի վերադարձը կազմել է 265,2 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 92,2 միլիարդ դրամով կամ 54,2 %-ով»,- ասաց ՊԵԿ նախագահը։