Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Արարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄՓաշինյանը և Իսպանիայի թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ
Ահասարսուռ միջադեպ «ԱՊՐԻ» պահածոների գործարանում․ բեռնատար վերելակը ճզմել է աշխատակցուհու դեմքն ու կոտրել պարանոցը․ վիճակը ծանր է
Տնտեսություն

2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականում 53%-ի թերկատարում է արձանագրվել. պատգամավոր

«Սեպտեմբերի 15-ի դրությամբ 2023թ. բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 47%: Այսինքն՝ 53%-ի թերկատարում է արձանագրվել և այդ ժամանակահատվածի համար նախատեված է եղել 411 մլրդ դրամի ծախս, որից կատարվել է ընդամենը 194 մլրդ դրամինը»։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` դիմելով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, ով ներկայացնում էր  2024թ. պետական բյուջեի նախագիծը։ 

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ տնտեսական հարաբերությունների ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 36%:

Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե 2023 թվականի կապիտալ ծախսերի կատարողականը շատ չի շեղվում նախորդ տարվա կատարողականի ցուցանիշներից:

Նրա խոսքով՝ չորրորդ եռամսյակում լինում է կապիտալ ծախսերի զգալի ավելացում, քանի որ տարվա ընթացքում շինարարական աշխատանքներ կատարվում են և կատարողական ակտերի ստորագրումից հետո նոր իրականացվում են վճարումներ:

«Այլ հարց է, որ այս ամենը պետք է ըստ եռամսյակի ճիշտ պլանավորվի, որպեսզի նման պատկեր ձեզ համար չառաջանա»,- հայտարարեց Վահե Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ տնտեսական աճի ռիսկերը գնահատվում են և տարբեր սցենարների համար ապահովում են պահուստների բարձիկ, որպեսզի այդ ռիսկերը մեղմվեն։

Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց նախարարի տեսակետին, թե չորրորդ եռամսյակին կառավարությունը կկարողանա այն ծավալի կապիտալ ծախսեր իրականացնել, որ այդ ամբողջ տարվա 64% թերկատարումը մի եռամսյակով գա լրանա կամ մոտենա 90%-ից ավելիին։

Պատգամավորի դիտարկմամբ, եթե անգամ այդպես էլ ստացվի, ապա առաջնայինը պետական բյուջեի ճիշտ պլանավորումն է:

«Դուք բերում, պետական բյուջեի նախագիծ եք ներկայացնում, ասում եք, թե բյուջեում կապիտալ ծախսերի այսքան ավելացում ենք նախատեսել, օրինակ՝ պաշտպանության, կրթության, ճանապարհաշինության ոլորտներում և այլն, բայց հետո ներկայացման ժամանակ չի խոսվում կատարողականի մասին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց. «Երբ գալիս է կատարողականի քննարկումը, արդեն հաջորդ տարվա բյուջեն ընդունված է և ասում եք, որ այս տարի այդ նախատեսածը կանենք»:

Ավետիսյանի գնահատմամբ, ժամանակների նման խզումն ակնհայտ մանիպուլյացիաների տեղիք է տալիս, դրա համար շատ կարևոր է, որ երբ քննարկվում է բյուջեն, նաև այդ խնդիրներն առաջ քաշվեն։

«Պետք է ծրագրերով ռիսկերը թուլացվի և կանխարգելվի, ոչ թե պահուստից ծախսվի»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը: