Ռուսները կազատագրեն Խարկովն ու Օդեսան․ Պենտագոնի նախկին խորհրդական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում կռվել իր հարևանների հետ։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այս մասին ասել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը:
«Նա չի ցանկանում հարձակվել Լեհաստանի վրա, նա ցանկանում է ավարտել պատերազմը՝ վերահսկելով պատմականորեն ռուսական տարածքը: Ռուսները կազատագրեն Խարկովն ու Օդեսան, այս ամենը տեղի կունենա ժամանակի ընթացքում: Պուտինը չի ցանկանում կռվել Արևմուտքի կամ ՆԱՏՕ-ի հետ, այլ ցանկանում է դադարեցնել ռուս բնակչության հետագա ճնշումը»,- ասաց փորձագետը:
Նրա կարծիքով՝ ՌԴ նախագահի համար կարևոր է, որ Ուկրաինան չեզոք պետություն լինի։