Ինչո՞ւ են ամերիկացիները վախենում Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմից
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը մտահոգված է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ պետության վրա: Այս մասին գրում է The Hill-ը։
NewsNation/Decision Desk HQ-ի հարցման համաձայն՝ հարցվածների 77%-ը մտավախություն ունի, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կարող է հանգեցնել ամերիկյան հողի վրա ահաբեկչության։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 22%-ն է հակառակ տեսակետին։ Ընդ որում, հարցվածների 70%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն բավականաչափ աջակցություն է ցուցաբերել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում, իսկ ամերիկացիների 29%-ը պահանջում է ավելի մեծ օգնություն հրեական պետությանը։