Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին
Մամուլ

Անգամ ամենաիդեալական պայմանագրի ստորագրումից հետ Բաքուն, անկասկած, այն խախտելու է, և ոչ ոք չի կարողանա Ադրբեջանին «կարգի հրավիրել»․ «Առավոտ»

Արամ Աբրահամյանը «Առավոտ»-ում գրում է․

«Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր ստորագրել երեք սկզբունքների հիման վրա. 1/տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, 2/ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, 3/ դելիմիտացիա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Պետք է ենթադրել,  վարչապետը կարդացել է այդ հռչակագիրը և այնտեղ հայտնաբերել է սկզբունքներ, որոնց հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է սահմանազատում անցկացվի: Բազմիցս արդեն ասվել է այն մասին, որ այդ փաստաթուղթը որևէ կերպ հնարավոր չէ մեկնաբանել որպես Արցախն Ադրբեջանին հանձնելու հիմնավորում: Եթե Ալմա-Աթայի հռչակագիրը Ղարաբաղի հարցը փակել էր, այսպես ասած, «հոգուտ Ադրբեջանի», ապա ի՞նչ իմաստ կար ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահների հովանու ներքո երկար ու ձիգ տարիներ բանակցություններ են տարվել զանազան հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի շուրջ:

Բայց ամբողջ ցավն այն է, որ նախ՝  այդ երեք սկզբունքների տակ կարելի է հասկանալ հազար ու մի բան: Օրինակ, «կոմունիկացիաների բացման» տակ ռուս-ադրբեջանա-թուրքական ալյանսը մի բան է հասկանում, մենք՝ միանգամայն ուրիշ բան:  Կամ՝ որպես «սահմանազատում» Ադրբեջանը մատուցում է «իր» ինչ-որ գյուղերի «վերադարձ»: Ի դեպ, զարմանալի է, որ դրա մասին խոսել է նաև ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը: Դիվանագիտությունը հարցաքննության կամ դատական վեճի նման մի բան է. այստեղ պետք է լռել հակառակ կողմին ձեռնտու փաստարկների մասին: Բայց իրականում ակնհայտ է, որ Ալիեւը պահանջներ ունի այդ երեք սկզբունքներից դուրս՝ անկախ նրանից, թե ինչպես ենք մենք կամ նրանք այդ սկզբունքները մեկնաբանում: Օրինակ, «վնասների փոխհատուցում» կամ «հայկական բանակի կարողությունների սահմանափակում»: 

Սակայն ամենասարսափելին նույնիսկ դա չէ: Անգամ ամենաիդեալական պայմանագրի ստորագրումից հետ Բաքուն, անկասկած, այն խախտելու է, և ոչ ոք չի կարողանա Ադրբեջանին «կարգի հրավիրել»: