ՄԱԿ-ը պահանջում է բացել երկրորդ անցակետ՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար
ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավար Ֆիլիպ Լազարինին պահանջել է բացել Եգիպտոս-Գազա սահմանին երկրորդ անցակետը՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին գրում է TACC-ը։
Դիվանագետն ընդգծել է, որ ներկայումս Ռաֆահ անցակետով Գազայի հատված մտնող սննդի և դեղորայքի քանակն «անհրաժեշտից շատ քիչ է», մինչդեռ ոլորտում «կապի և ինտերնետ ծառայությունների անջատումը» նույնպես խոչընդոտում է մարդասիրական առաքելության աշխատանքին։
Լազարինին նաև հայտնել է հրետակոծության ժամանակ ՄԱԿ-ի առաքելության 60 աշխատակիցների ողբերգական մահվան մասին։