Անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացություն. Սերգեյ Սմբատյանն արդարացվելուց հետո գրառում է արել
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար Սերգեյ Սմբատյանը, ինչպես հայտնել էր նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը, արդարացվել է:
Դրանից հետո նա գրառմամբ անդրադարձել է տեղի ունեցածին` մասնավորապես գրելով.
«Սիրելի՛ բարեկամներ,
Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»: