Սերգեյ Սմբատյանն արդարացվեց․ Վարոսյան
Մաեստրո Սերգեյ Սմբատյանն արդարացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով»,- հրապարակած լուսանկարին կից գրել է փաստաբանը։