«Արցախի Հանրապետություն», պարոն Մանուկյան, ի՞նչ խնդիր կա․ իշխանությունը կաշկանդված չէ․ ոստիկանապետի փոխարեն արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը (տեսանյութ)
ԱԺ-ում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց, թե արդյոք որևէ հանձնարարական կա՞, որ Ղազարյանը վերջին հարցուպատասխանի ժամանակ Արցախի Հանրապետություն ասելուց հետո արագ ինքն իրեն ուղղեց՝ փոխելով Լեռնային Ղարաբաղի։
Ղազարյանը պատասխանեց՝ ոչ։
Նույն ժամանակ Անդրանիկ Քոչարյանը միացրեց բարձրախոսն ու ասաց․ «Արցախի Հանրապետություն, ի՞նչ խնդիր կա, պարոն Մանուկյան, Արցախի Հանրապետություն»։