Արագածոտնի մարզում բախվել է 3 մեքենա. կա զոհ
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնութունը: