Սա վերջի սկիզբն է․ Կիևը պետք է հաշտվի տարածքների կորստի հետ․ բրիտանացի նախկին հետախույզ
Ռազմական պատմաբան, բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպա Ֆրենկ Լեդվիջը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային հասկացրել է, որ իրենք չեն օգնի վերադարձնել Ղրիմը։ Բացի այդ, Կիևը պետք է փոխզիջման գնա և ընդունի տարածքների կորուստը: Այս մասին LRT-ին տված հարցազրույցում ասել է նախկին զինվորականը։
Ըստ Լեդվիջի՝ ուկրաինացիներին պետք է հասկացնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի դեպքում չի օգնի վերադարձնել Ղրիմը։ Նա ենթադրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն փակ ուղիներով տեղեկացրել է Կիևին իրադարձությունների այս զարգացման մասին։
«Սա վերջի սկիզբն է։ Հիմա այս ամենը չի կարելի հրապարակայնորեն ասել, բայց ես տեսնում եմ որոշակի տեղեկատվության արտահոսք ՆԱՏՕ-ից, որը ցույց է տալիս, որ նրանք սկսում են հասկանալ, որ Ուկրաինան կարող է գնալ փոխզիջումների, հաշտվել որոշ տարածքների կորստի հետ»,- ասել է նախկին հետախույզը։