Գազայում բժիշկներին ստիպում են վիրահատություններ կատարել առանց անզգայացման, նույնիսկ՝ կեսարյան հատումները
Գազայի հատվածի բժիշկները հայտնել են, որ երբեմն իրենց ստիպում են առանց անզգայացման վիրահատություններ կատարել, այդ թվում՝ կեսարյան հատումներ: Այս մասին գրում է Financial Times-ը:
«Մենք առանց անզգայացման, ավիահարվածների ժամանակ վիրավորված հղի կանանց կեսարյան հատում ենք արել, և առանց դրա ստիպվածեղել հաղթահարել ծանր այրվածքները», - մեջբերում է հրատարակությունը՝ Գազայի հատվածի Նասերի հիվանդանոցի տնօրենի խոսքերը։
Հրատարակության համաձայն՝ հիվանդանոցի առաջնահերթ խնդիրն է համալիր վիրահատությունների դեպքում պաշարների պահպանումը։