Նախորդ տարի արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 442 մարդ
2015թ. հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 14 836 դեպք, տուժել է 9 668 մարդ. 442-ը զոհվել են, 9 226-ը` վիրավորվել, ժամանակավորապես տարհանվել` 3 715 մարդ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Տեխնածին աղետների հետևանքով նախորդ տարի զոհվել է 386 մարդ, վիրավորվել՝ 4803-ը, ժամանակավորապես տարհանվել՝ 6 մարդ:
Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 4258-ը հրդեհի դեպքերն են, որոնց հետևանքով զոհվել են 36, վիրավորվել 57 մարդ:
Տեխնածին դեպքերից 3399-ը բաժին է ընկնում ճանապարհատրանսպորտային պատահարներին, որոնց հետևանքով 2015թ-ին զոհվել են 346 և վիրավորվել 4738 մարդ:
2015թ-ի ընթացքում գրանցված դեպքերից 420-ը տարերային է. զոհվել է 1 և վիրավորվել 12 մարդ, գրանցված դեպքերից 4182-ը եղել են սոցիալ-կենցաղային: